Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի որդին խոստովանել է, որ նամակագրություն է վարել WikiLeaks-ի հետ

10:25, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփի որդին խոստովանել է, որ նամակագրություն է վարել WikiLeaks-ի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Թրամփ կտրսերը, հաստատել է, որ 2016թ. նախագահական ընտրությունների ժամանակ Twitter-ում նամակագրական կապ է ունեցել WikiLeaks-ի ներկայացուցիչների հետ:

Համապատասխան հայտարարությունը նա տարածել է միկրոբլոգի իր էջում:
     Թրամփ կրտսերը հրապարակել է հաղորդագրությունները, որոնցում WikiLeaks-ի ներկայացուցիչները խոսում են քաղաքական հիմնադրամի մասին, որը լուրեր էր տարածել նախագահի ռուսական կապերի մասին, պահանջում են հրապարակել ԱՄՆ նախագահի հարկային հռչակագիրը, ինչպես նաև խնդրում հրապարակել Հիլարի Քլինթոնի խոսքերը, ով կցանկանար անօդաչու թռչող սարքի միջոցով ոչնչացնել Ջուլիան Ասանժին:
     The Atlantic-ը հրապարակել է նամակագրության մի մասը, որը Թրամփ կրտսերի փաստաբանները փոխանցել են օրենսդիրներին, որոնք զբաղվում են 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության հարցի հետաքննությամբ:
     Ըստ հրապարակված հաղորդագրությունների՝ Թրամփի որդին նամակագրություն է վարել WikiLeaks-ի հետ 2016թ. սեպտեմբերին:

7710 | 0
Facebook