Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

ՀՎԿ-ի «դասալիքները» կմասնակցե՞ն Վանաձորի ավագանու նիստերին. «Ժամանակ»

09:45, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
ՀՎԿ-ի «դասալիքները» կմասնակցե՞ն Վանաձորի ավագանու նիստերին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՍԴ որոշումից հետո Մամիկոն Ասլանյանը շտապ հավաք է կազմակերպել ավագանու իր թիմի հետ և տեղեկացրել, որ ինքն անձամբ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով իրեն վստահեցրել է, որ հետագա պաշտոնավարման հետ կապված խոչընդոտներ չեն լինի, և ՍԴ որոշումը չպետք է մտավախության առիթ հանդիսանա:
     Նույն հանդիպման ժամանակ Մամիկոն Ասլանյանն ավագանու անդամներին վստահեցրել է, որ շուտով կլուծվի նաև ավագանու նիստերի լեգիտիմության հարցը: Նա տեղեկացրել է, որ հանդիպել է Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանի (Ակա) հետ և համաձայնության եկել, որ ՀՎԿ «դասալիքները» կմասնակցեն ավագանու նիստերին, փոխարենը Փելեշյանը կստանձնի փոխքաղաքապետի պաշտոնը:
     Ըստ տեղեկությունների՝ Արկադի Փելեշյանն այս քայլին դիմել է առանց շեֆին՝ Արթուր Բաղդասարյանին տեղյակ պահելու, մանավանդ, որ ՀՎԿ-ն խորհրդարանական ընտրություններից հետո փաստացի գոյություն չունի»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

1628 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am