Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

ԱԱԾ-ի և ոստիկանության ճակատագրի մասին «շեֆը կհայտարարի վերջին վայրկյանին». «Հրապարակ»

09:35, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
ԱԱԾ-ի և ոստիկանության ճակատագրի մասին «շեֆը կհայտարարի վերջին վայրկյանին». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ինտրիգային թեմաներից է նաև կառավարությանն առընթեր մարմինների ճակատագիրը` ԱԱԾ-ի և ոստիկանության: Կառույցներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ դրանց ստատուս քվոն չի փոխվելու, նախագահի «իրավասությունից» անցնելու են վարչապետի իրավասության ներքո։ Բայց չեն ասում, թե որտեղ են մշակվում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի դրույթները:
     ՀՀԿ-ում կարծում են, որ «շեֆն այդ մասին կհայտարարի վերջին վայրկյանին, ինչպես եղավ ապրիլյան ընտրությունների ժամանակ՝ շատերս ԳՄ-ում կամ ԳՄ-ից հետո իմացանք, որ պատգամավորության թեկնածու ենք»:
     Ի դեպ, պատգամավորների ցուցակը ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի մոտ եղել է ձեռագրով գրված` անգամ համակարգչով հավաքել չի տվել, որ չիմացվի։ 2 օր փակվել է, որևէ մեկի հետ չի շփվել, գրել-ջնջել է, հաջորդ օրը դավթարով եկել է ԳՄ նիստի»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

2199 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am