Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հետաքրքիր է

Բուդդայականները հավատում են՝ բազմաթիվ հիվանդություններ կբուժվեն մատների ճիշտ ծալումների շնորհիվ

22:10, երկուշաբթի, 01 հունվարի, 2018 թ.
Բուդդայականները հավատում են՝ բազմաթիվ հիվանդություններ կբուժվեն մատների ճիշտ ծալումների շնորհիվ

Բուդդայականները հավատում են, որ եթե ձեռքերը կամ մատները ծալեք որոշակի ձևով, ապա կարող եք ազդել ձեր օրգանիզմի ներքին վիճակի վրա:

Նրանք այդ ծալումներն անվանում են «մուդրաներ»: Թե որտեղից են դրանք ի հայտ եկել և ինչու են օժտված բուժիչ ազդեցությամբ, ոչ ոք չգիտի, համարվում է, որ դա գաղտնիք է: Նրանք բացատրում են, որ մատների ծայրերին կան մարմնի էներգետիկ ուղիների վերջավորություններ և դրանց դիրքը տարածության մեջ փոփոխելով՝ մենք ազդում ենք մարմնի ներքին էներգիաի վրա: Որպեսզի այս մուդրերն արդյունավետ լինեն, պետք է դրանք պահել 3-5 րոպե:

Սուրյա մուդրա

Սուրյա մուդրա
Սուրյա մուդրա

Սրա միջոցով կարելի է մի քանի ավելորդ կգ-ներ կորցնել, լավացնել մարսողությունը, անգամ՝ մասամբ լուծել տեսողական խնդիրները: Բացի այդ, դա հիանալլի միջոց է համարվում արյան վատ շրջանառություն ունեցող և մշտապես մրսող մարդկանց բուժման համար:

Պրիթհվի մուդրա

Պրիթհվի մուդրա
Պրիթհվի մուդրա

Սա ուժի մուդրան է, որն իր մեջ ամբողջացնում է միաժամանակ Հողի և Հրի տարրեր: Հողի տարրն արագացնում է մարմնի հյուսվածքների ու մկանների զարգացումն, ինչը շատ օգտակար է վերքերը բուժելու համար: Իսկ կրակի տարրը հանում է հոգնածությունն ու հաղթահարում բորբոքային պրոցեսները:

Վայյու մուդրա

Վայյու մուդրա
Վայյու մուդրա

Սա հանգստավետության մուդրան է, լավացնում է բոլոր բջիջներին և հյուսվածքներին թթվածնի մատակարարման գործընթացը, պայքարում է հիպերակտիվության, ագրեսիայի դեմ:

Շունյա մուդրա

Շունյա մուդրա
Շունյա մուդրա

Այս դիրքը կօգնի ազատվել ցավից, հատկապես՝ ականջի, ատամների, մկանների: Կհանգստացնի օրգանիզմը, կազատի թուլությունից ու գլխապտույտից:

Գիյան մուդրա

Գիյան մուդրա
Գիյան մուդրա

Սա իմաստության նշանն է, այս դիրքը մեծ ոգեշնչումների է հանգեցնում ու բացահայտում ստեղծագործական էությունը, լավացնում է հիշողությունը:

Վարուն մուդրա

Վարուն մուդրա
Վարուն մուդրա

Արթրիտից, հորմոնալ խանգարումներից ու ջրազրկումից տառապողների համար է:

| | |
6123 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am