Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

00:30, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ Կիպրոսի դեմ խաղի մասին
     Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան - Կիպրոս ընկերական հանդիպումից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստներն ամփոփեցին խաղը։
    
     Էդգար Մալաքյան. «Խաղից միայն դրական տպավորություններ ունեմ։ Պետք է պահենք այս մարզավիճակը և շարունակենք նման կերպ։ Չեմ կարծում, որ թույլ հավաքականներ կան: Բոլոր հավաքականներն էլ տարբեր են, բայց եթե պարտվում ենք չի նշանակում, որ մրցակիցն ուժեղ է, իսկ երբ հաղթում ենք չի նշանակում, որ մրցակիցը թույլ է»։
    
     Ռումյան Հովսեփյան. «Տպավորություններս դրական են։ Երկու արագ գոլ խփեցինք, ինչը հեշտացրեց խաղը։ Ընդմիջումից հետո մարզիչն ասաց, որ չպետք է կորցնենք զգոնությունը։ Երկրորդ խաղակեսում արագ գոլ բաց թողեցինք, բայց կարողացանք հավաքվել և 3-րդը խփել»։
    
     Վարազդատ Հարոյան. «Շատ ուրախ եմ, որ անհաջող հանդիպումներից հետո կարողացանք 2 խաղերում հաղթանակներ տոնել։ Կապ չունի, որ ընկերական է։ Հաղթանակը մնում է հաղթանակ։ Ուրախ եմ գոլիս համար։ Այն նվիրում եմ կնոջս։ Նա առաջին անգամ էր մարզադաշտում»։
    
     Հայկ Իշխանյան. «Հիանալի տպավորություններ ունեմ։ Հավաքականի մարզաշապիկով առաջին անգամ դուրս եկա խաղադաշտ, կարողացա գոլ խփել, իսկ հավաքականը հաղթեց։ Ընկերական այս երկու հանդիպումները շատ բան տվեցին մեզ հետագայի համար, որովհետև հիմա նախապատրաստական փուլ է։ Կարծում եմ, որ դրական կողմեր ունեցավ այս հանդիպումը»։
    
     Ռուսլան Կորյան. «Հաղթել ենք՝ լավ է, պարտվել ենք՝ վատ։ Ինչպես միշտ։ Թող մարզիչները գնահատեն խաղս, ես աշխատել եմ թիմի համար։ Հաջողություն բոլորիդ, կտեսնվենք 4 ամսից»։
1742 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am