Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Պահանջում ենք մոտենալ տրիբունաներին և շնորհակալություն հայտնել». «Red Eagles»-ի հայտարարությունը

22:45, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
«Պահանջում ենք մոտենալ տրիբունաներին և շնորհակալություն հայտնել». «Red Eagles»-ի հայտարարությունը

«Red Eagles» ֆան ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ դժգոհելով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների արհամարհանքից։

«Սիրելի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, մենք՝ երկրպագուներս, անկախ հավաքականի գրանցած արդյունքներից և երբեմն ցուցադրած դժգույն խաղերից, անմնացորդ նվիրվել, երկրպագել և գտնվել ենք Հայաստանի ազգային հավաքականի կողքին, սակայն տարբեր առիթներով արժանացել ենք անտարբերության և արհամարհանքի։ Բազմիցս է շեշտվել ազգային օրհերգի ժամանակ ֆուտբոլիստների մի մասի անտարբերության փաստը, սակայն վերջին շրջանում ակնհայտ է նաև ազգային հավաքականի ֆուտբոլիստների կողմից խաղի ավարտից հետո երկրպագուների նկատմամբ ցուցաբերվող չհիմնավորված անտարբերությունը։ Ուստի, ելնելով ստեղծված իրավիճակից, երբ երկրպագուները նվիրվում են ամբողջ խաղին, վատ արդյունքների պատճառով ստեղծված կիսադատարկ կամ գրեթե դատարկ մարզադաշտում ստեղծելով ֆուտբոլային մթնոլորտ առաջ են մղում հավաքականին, պահանջում ենք ֆուտբոլիստներից և մարզչական շտաբից, մոտենալ տրիբունաներին և շնորհակալություն հայտնել, այլապես նմանօրինակ վերաբերմունքի կարժանանան մեր կողմից»։

1932 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
A
A 00:38, 14.11.2017
Da dzez qoch el a.... aninqnaser jhudner
Ed inch eiq gnatsel nayelu
Mafyoz glxaker nemetsi hancharex timi xaxer@ ?????