Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի՞նչ հիմքով է ընտրվել միայն 13 տարեկան աղջիկների 16 հազար պոպուլյացիան». «Երկիր ծիրանին» մի շարք հարցադրումներով դիմել է ԱՆ-ին

20:05, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
«Ի՞նչ հիմքով է ընտրվել միայն 13 տարեկան աղջիկների 16 հազար պոպուլյացիան». «Երկիր ծիրանին» մի շարք հարցադրումներով դիմել է ԱՆ-ին

ՀՀ առողջապահության նախարար
     Լևոն Ալթունյանին
     Կառավարական տուն 3
     Երևան 0010, Հանրապետության հրապարակ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Հարգելի պարոն Ալթունյան,

Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.
     2017 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից Հայաստանում նախատեսված է 13 տարեկան աղջիկների շրջանում ներդնել մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստում քառավալենտ Գարդասիլ պատվաստանյութով:

Խնդրում եմ տալ պարզաբանում ՝
     1. Ինչ՞ու է պատվաստանյութի մեկ դեղաչափի արժեքը Հայաստանի Հանրապետության համար 4.5 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ դրա շուկայական արժեքը միջինում կազմում է 100-120 ԱՄՆ դոլար,

2. Ինչ՞ու է պատվաստում իրականացվում միայն 13 տարեկան աղջիկների շրջանում, այն դեպքում, երբ ըստ ուղեցույցերի պետք է պատվաստվեն 9-14 տարեկան աղջիկները,

3.Ի՞նչ հիմքով է ընտրվել միայն 13 տարեկան աղջիկների 16 հազար պոպուլյացիան,

4. Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից ի՞նչ այլ միջոցառումներ են իրականացվում,

5. Արդյո՞ք Գարդասիլ–4 պատվաստանյութի ձեռքբերման ժամանակ պահպանվել են Գնումների մասին օրենքի դրույթները։ Եթե այո, ապա ի՞նչ հիմքերով է ընտրվել Գարդասիլ-4-ը, այլ ոչ թե Գարդասիլ-9-ը կամ Ցերվարիքսը։

6. Ինչո՞ւ է իրականացվում պատվաստում քառավալենտ Գարդասիլով, եթե շուկայում առկա է իննավալենտ Գարդասիլ,

7. Մինչև եր՞բ է ձեռքբերված պատվաստանյութի պիտանելիության ժամկետը (hնարավորության դեպքում խնդրում եմ տրամադրել պատվաստանյութի նմուշ),

8. Ե՞րբ է կնքվել պայմանագիրը՝ պատվաստանյութն արտադրող եւ/կամ մատակարարող կազմակերպության հետ (խնդրում եմ տրամադրել պայմանագրի օրինակը):

Հարգանքներով՝
     Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ
     Բժիշկ-Նյարդավիրաբույժ
     Մարինա Խաչատրյան

6798 | 1
Facebook