Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եկեղեցիներում այսօր կմատուցվի Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ

11:05, ուրբաթ, 05 հունվարի, 2018 թ.
Եկեղեցիներում այսօր կմատուցվի Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ

Տարիներ շարունակ հունվարի 5-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծննդյան ճրագալույցը:
     Սուրբ Ծննդյան տոնն սկսում են նշել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ին Հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներում տեղի են ունենում ճրագալույցի սուրբ պատարագներ: Սուրբ լույսը և եկեղեցու օրհնությունը խորհրդանշող մոմերը մարդիկ տանում են տուն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
     Ավանդաբար, հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, Հայաստանում սեղանին դնում են չամիչով փլավ, ձուկ և գինի:

12321 | 0
Facebook