Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Վաղարշապատում առևանգել են 23-ամյա աղջկա և տեղափոխել Դիլիջան. հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը հայտնաբերվել է

19:15, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
Վաղարշապատում առևանգել են 23-ամյա աղջկա և տեղափոխել Դիլիջան. հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում
     քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքումմ հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը: 2017թ. հունիսի 7-ին` ժամը 19:00-ին, քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով, բացահայտ առևանգել են դստերը և տեղափոխել անհայտ ուղղությամբ:
     Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. հունիսի 7-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, 23-ամյա աղջիկը մոր հետ գտնվել է Էջմիածին քաղաքի Կույբիշև փողոցում, որտեղ նրանց մոտ՝ թիկունքում, անսպասելի կանգնել է կաթնագույն «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա, և 3 երիտասարդ, բռնություն գործադրելով, աղջկան նստեցրել են ավտոմեքենան ու հեռացել: Նշված ավտոմեքենայով աղջկան տարել են նախ Աշտարակ քաղաք, որտեղ փոխել են ավտոմեքենան և ուղևորվել Դիլիջան։ Աղջկան հաջողվել է Դիլիջանում դիմել փախուստի՝ ցատկելով վարձակալված տան պատուհանից։ Էջմիածին քաղաքի 23-ամյա բնակչուհին ճանաչվել է տուժող, հարցաքննվել։ Վերջինս նախապես ճանաչել է առևանգողներից մեկին, ով սիրահարված է եղել աղջկան, իսկ մյուս երկուսին չի ճանաչել։ Լուսանկարով կատարվել է ճանաչման գործողություն, և տուժողը մատնացույց է արել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, ով ևս Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1990թ.: 2017թ. հուլիսի 10-ին 27-ամյա երիտասարդը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը որպես մեղադրյալ է ներգրավված նաև մեկ այլ քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար: Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող 27-ամյա երիտասարդը 2017թ. նոյեմբերի 9-ին հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմնին: Նույն օրը վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քննություն է տարվում՝ պարզելու 23-ամյա աղջկա առևանգմանը մասնակցություն ունեցած մյուս երկու անձանց ինքնությունը։

2087 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am