Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Սորոսն ու Ռոքֆելերը Կոնգրեսին խնդրել են չնվազեցնել գերհարուստների հարկերը

19:00, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
Սորոսն ու Ռոքֆելերը Կոնգրեսին խնդրել են չնվազեցնել գերհարուստների հարկերը
     Ավելի քան 400 միլիոնատերեր և միլիարդատերեր, նրանց թվում՝ Ջորջ Սորոսն ու Սթիվեն Ռոքֆելերը, ԱՄՆ Կոնգրեսին նամակ են հղել՝ խնդրանքով չնվազեցնել մեծ եկամուտներ ունեցողների հարկերը:
     The Washington Post-ի հաղորդմամբ՝ Կոնգրեսի հանրապետական մեծամասնությանն ուղղված բաց նամակում ավելի քան 400 ստորագրություն կա, այդ թվում՝ բժիշկների, փաստաբանների և ընկերությունների ղեկավարների ստորագրությունները:
     Փաստաթուղթն ստորագրել են տնտեսագետ Ջորջ Սորոսը, հայտնի բարերար Սթիվեն Ռոքֆելերն ու մի շարք այլ հայտնի ամերիկացիներ, որոնց ակտիվները կազմում են առնվազն 1,5 միլիոն դոլար կամ տարեկան եկամուտը՝ 250 հազար դոլար:
     Նամակի հեղինակները նշում են, որ գերհարուստների համար հարկերի նվազեցումը սխալ կլիներ այն իրավիճակում, երբ ԱՄՆ-ի ազգային պարտքն ու երկրում անհավասարության մակարդակը ռեկորդային ցուցանիշներ են գրանցում:
3264 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am