Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Խախտումներ՝ կոսմետիկ միջոցների և խաղալիքների շուկայում. ոլորտի պատասխանատուն հորդորում է ապրանք գնելիս սերտիֆիկատ պահանջել

16:10, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
Խախտումներ՝ կոսմետիկ միջոցների և խաղալիքների շուկայում. ոլորտի պատասխանատուն հորդորում է ապրանք գնելիս սերտիֆիկատ պահանջել

Այս տարվա փետրվարին կոսմետիկ միջոցների շուկայում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն է իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ կոսմետիկ միջոցներ ներկրող մեծ ընկերությունների 90%-ը սերտիֆիկատ չի ունեցել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է տեսչության պետ Լևոն Խալիկյանը: Նրա խոսքով` տեսչությունն արգելել է սերտիֆիկատ չունեցող ապրանքների վաճառքն այնքան ժամանակ, քանի դեռ սերտիֆիկատի հարցը չի կարգավորվել:
     Լ. Խալիկյանը նշել է, որ տեսչությունը կոսմետիկ միջոցների ոլորտի ստուգումն սկսել է, երբ նախորդ տարի կոսմետիկ որոշ միջոցներից սպառողների մոտ մաշկային խնդիրներ են առաջացել:
     Այս ոլորտի պատասխանատուն հորդորում է սպառողներին` ոչ պարենային ապրանք գնելիս պարտադիր սերտիֆիկատ պահանջել․ «Եթե այն ունի սերտիֆիկատ, ուրեմն անվտանգ է, քանի որ սերտիֆիկատ տալիս են Հայաստանում գործող համապատասխան լաբորատորիաները»,- նշել է նա:
     Խալիկյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրել են նաև խաղալիքների շուկան, որտեղ ևս խախտումներ են հայտնաբերել: Օրինակ՝ խաղալիք ներկրողների 70%-ը սերտիֆիկատ չի ունեցել: «Խաղալիքների ոլորտը հատկապես ռիսկային է Ամանորից և ուսումնական տարվա մեկնարկից՝ սեպտեմբերի մեկից առաջ: Ուստի` սպառողին խորհուրդ ենք տալիս ապրանքը գնելիս` սերտիֆիկատ պահանջել»,- ասել է պաշտոնյան:

767 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am