Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Viva 2500»՝ հեռավորությունն այլևս խնդիր չէ 2500 րոպե դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա զանգահարելու համար. ՎիվաՍել-ՄՏՍ

16:20, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
«Viva 2500»՝ հեռավորությունն այլևս խնդիր չէ 2500 րոպե դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա զանգահարելու համար. ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետև «Viva 2500» սակագնային պլանն ակտիվացնելով` 2500 րոպե ներցանցային խոսելաժամանակը կարելի է օգտագործել նաև դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա ուղիղ զանգեր կատարելու համար՝ առանց 77 00 հավաքելու: Առաջարկը գործում է «Viva 2500» սակագնային պլանի ինչպես նոր բաժանորդների, այնպես էլ՝ արդեն ակտիվ փաթեթ ունեցող կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:


     «Viva 2500» փաթեթում ներառված 2500 րոպե խոսելաժամանակը սպառելուց հետո, դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա կատարվող զանգերի խոսելաժամանակը հաշվարկվում է «Viva 2500» փաթեթում ներառված` դեպի այլ ցանցեր 50 րոպե խոսելաժամանակից:
     «ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նոր առաջարկի նպատակը բջջային կապից օգտվող բաժանորդներին առօրյա հաղորդակցության առավել լայն հնարավորություններ ընձեռելն է: Բաժանորդագրվելով «Viva 2500» սակագնային պլանին՝ բաժանորդներն այսուհետ հնարավորություն կստանան ավելի մոտ գտնվել Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող իրենց մտերիմներին, գործընկերներին և հարազատներին»,- ասել է ՎիվաՍել ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ներառված րոպեները սպառվելուց հետո նշված ուղղություններով կատարվող զանգերի գինը հաշվարկվում է ըստ ընթացիկ պլանով նախատեսված սակագների:

2543 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am