Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Արցախցի երիտասարդ դաշնակահարուհին միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է «Գրան-պրի» մրցանակի

18:15, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
Արցախցի երիտասարդ դաշնակահարուհին միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է «Գրան-պրի» մրցանակի
     Ստեփանակերտցի երիտասարդ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է Կանարյան կղզիներում կայացած իսպանական ամենամյա միջազգային «Stars at Tenerife» (Տեներիֆեի աստղերը) մրցույթ-փառատոնին և արժանացել «Գրան-պրի» մրցանակի: «Արցախպրես»-ի փոխանցմամբ` Նյու-Յորքի «Լոնգ այլենդ» (Long Island) կոնսերվատորիայի առաջին կուրսում ուսանող Անահիտ Առուշանյանն ասել է, որ փառատոնին մասնակցում էին 26 երկրների ներկայացուցիչներ:
     «Հանդես եմ եկել Ռախմանինովի, Շոպենի, Բիզեի, Բրամսի ստեղծագործություններով և շատ ուրախ եմ, որ իմ կատարումները նման բարձր գնահատականի են արժանացել»,- ասել է Ա. Առուշանյանը և հավելել, որ բացի «Գրան-պրի» մրցանակից, ստացել է նաև երկու այլ մրցույթ-փառատոնների մասնակցության հրավեր:
     Նրա խոսքով` առաջինը տեղի կունենա հունվարի 3-7-ը, Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում, որտեղ կկայանա հանրահայտ ռուս դաշնակահար Սավշինսկու անվան միջազգային մրցույթ-փառատոնը, իսկ երկրորդը՝ ապրիլին, Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում:
848 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am