Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Նա այն եզակիներից է, ում դեպքում գովազդային հնարքներ օգտագործելու կարիք չկա». Տիգրան Համասյանի երաժշտությունն ունկնդրին Գյումրի էր բերել աշխարհի տարբեր ծայրերից

15:50, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
«Նա այն եզակիներից է, ում դեպքում գովազդային հնարքներ օգտագործելու կարիք չկա». Տիգրան Համասյանի երաժշտությունն ունկնդրին Գյումրի էր բերել աշխարհի տարբեր ծայրերից

Աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համսյանն իր ծննդավայրում` Գյումրիում կայացած մենահամերգի ողջ հասույթը նվիրել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամին:
     Ինչպես MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց համերգի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի: «Հիմնադրամն իր ֆինանսական միջոցների հայթայթման բազում տարբերակներ է քննարկում և իրագործում, այդ թվում նաև բարեգործական համերգներ և այլն: Տիգրանի հետ որոշեցինք անել բարեգործական համերգ և հասույթը փոխանցել հիմնադրամին: Սա Տիգրանի 2-րդ բարեգործական համերգն էր Գյումրիում, մենք բացօթյա համերգ էլ ունեցանք Գյումրու ծայրամասում անօթևան ընտանիքների համար, ուր այդ մարդիկ ապրում են ժամանակավոր կացարաններում»,- նշեց մեր զրուցակիցը:
     Նրա խոսքով` Տիգրան Համասյանն այն եզակիներից է, որի դեպքում գովազդային հնարքներ օգտագործելու կարիք չկա, պարզապես պետք է հանդիսատեսին հասցնել համերգի վայրը, օրը և ժամը, իսկ լեփ-լեցուն դահլիճն ապահովված է:

«Նա այն եզակիներից է, ում դեպքում գովազդային հնարքներ օգտագործելու կարիք չկա». Տիգրան Համասյանի երաժշտությունն ունկնդրին Գյումրի էր բերել աշխարհի տարբեր ծայրերից
«Նա այն եզակիներից է, ում դեպքում գովազդային հնարքներ օգտագործելու կարիք չկա». Տիգրան Համասյանի երաժշտությունն ունկնդրին Գյումրի էր բերել աշխարհի տարբեր ծայրերից

     «Ի դեպ, սա այն եզակի դեպքերից է, երբ հանդիսատեսին` համասյանական երաժշտությունը վայելելու համար հետ չի պահում նույնիսկ տարածությունը: Նոյեմբերի 11-ի համերգին հարյուրավոր մարդիկ եկել էին Հայաստանի տարբեր քաղաքներից, Վրաստանից, Իրանից, նույնիսկ Էմիրություններից ունեինք հյուրեր»,- ասաց համերգի պրոդյուսերը: Նրա փոխանցմամբ` այդ օրը Գյումրու հյուրանոցներում ոչ մի ազատ տեղ չկար, աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ եկել էին` ներկա լինելու աշխարհահռչակ դաշնակահարի մենահամերգին:
«Նա այն եզակիներից է, ում դեպքում գովազդային հնարքներ օգտագործելու կարիք չկա». Տիգրան Համասյանի երաժշտությունն ունկնդրին Գյումրի էր բերել աշխարհի տարբեր ծայրերից
«Նա այն եզակիներից է, ում դեպքում գովազդային հնարքներ օգտագործելու կարիք չկա». Տիգրան Համասյանի երաժշտությունն ունկնդրին Գյումրի էր բերել աշխարհի տարբեր ծայրերից

     «Մեր պրոդյուսերական խումբը փորձեց անել ամեն ինչ, որպեսզի կարողանանք ապահովել տեխնիկական այն բոլոր միջոցները, որ նման բարձրակարգ համերգների դեպքում պարտադիր է: Ցավոք, Գյումրին չունի բարձրակարգ երաժշտական գործիք (ռոյալ), և մենք ստիպված էինք վարձակալել մայրաքաղաքից, որը բավական ծախսատար է և մեծ խնդիրներ ունի: Ինձ թվում է` ժամանակն է սկսենք մտածել այս քաղաքում ներկայանալի գործիք ունենալու մասին, չէ՞ որ նման համերգներն ուղղակի անհնար կդառնան իրագործել, եթե չունենանք համապատասխան միջոցներ»,- ընդգծեց Տիգրան Վիրաբյանը:
«Նա այն եզակիներից է, ում դեպքում գովազդային հնարքներ օգտագործելու կարիք չկա». Տիգրան Համասյանի երաժշտությունն ունկնդրին Գյումրի էր բերել աշխարհի տարբեր ծայրերից
«Նա այն եզակիներից է, ում դեպքում գովազդային հնարքներ օգտագործելու կարիք չկա». Տիգրան Համասյանի երաժշտությունն ունկնդրին Գյումրի էր բերել աշխարհի տարբեր ծայրերից

     Հեղ.` Անի Մնացականյան

1316 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am