Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մադրիդը Մոսկվային մեղադրել է կատալոնացի անջատողականներին աջակցելու համար

15:10, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
Մադրիդը Մոսկվային մեղադրել է կատալոնացի անջատողականներին աջակցելու համար
     Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ալֆոնսո Դասթիսը պատրաստվում է Բրյուսելում բարձրացնել սոցցանցերի միջոցով Կատալոնիայի անկախությանը Ռուսաստանի կողմից աջակցման մասին հարցը: Այդ թեման նա պատրաստվում է քննարկել ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ:
     Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարությունն ապացուցել է, որ տեղեկատվության մեծ մասն ստացվել է Ռուսաստանի տարածքից:
     Ավելի վաղ իսպանական El País պարբերականը նյութեր էր հրապարակել, որոնցում ռուսական մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում RT հեռուստաալիքն ու Sputnik գործակալությունը, մեղադրվում են Կատալոնիայի ճգնաժամի ոչ օբյեկտիվ լուսաբանման, սոցցանցերում Իսպանիային վարկաբեկող տեղեկություններ տարածելու, ինչպես նաև անջատողականներին պաշտպանելու համար:
6564 | 0
Facebook