Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Մեղադրողը Սամվել Բաբայանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում

12:55, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
Մեղադրողը Սամվել Բաբայանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
     Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու համար։
     Դատախազը ամբաստանյալ Սամվել Բաբայանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում։
     Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
     Սանասար Բաղդասարյանի համար դատախազը պահանջեց 4 տարվա ազատազրկում, Դավիթ Հարությունյանի համար՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանի համար՝ 2 տարվա ազատազրկում, սակայն պահանջեց այն պայմանականորեն չկիրառել սահմանելով երեք տարվա փորձաշրջան։ Նույնը պահանջեց նաև Անդրանիկ Քոչարյանի համար, Կարեն Քոչարյանին ու Արմեն Պողոսյանին պահանջեց դատապարտել 3 տարվա ազատազրկման։

1025 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am