Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ինչ-որ մեկն, ում ձայնը չգիտեմ՝ մշակված է, թե ոչ, իրեն իրավունք է վերապահում կարծիք արտահայտել կայացած մարդու մասին». Նաիրա Մովսիսյանը` «Հայաստանի ձայնը» նախագծում Սոֆի Մխեյանի հնչեցրած կարծիքի մասին

19:05, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
«Ինչ-որ մեկն, ում ձայնը չգիտեմ՝ մշակված է, թե ոչ, իրեն իրավունք է վերապահում կարծիք արտահայտել կայացած մարդու մասին». Նաիրա Մովսիսյանը` «Հայաստանի ձայնը» նախագծում Սոֆի Մխեյանի հնչեցրած կարծիքի մասին
     «Հայաստանի ձայնը» հաղորդման վերջին թողարկման ժամանակ Սոֆի Մխեյանը կոպիտ արտահայտվեց Նունե Եսայանի թիմի մասնակիցների մասին: Երգչուհին, մասնավորապես, նշեց. «Տպավորություն էր, որ չէիք հասկանում՝ ինչ երգ եք երգում և ինչի համար եք երգում»: Սոֆի Մխեյանի խոսքերը դուր չեկան Նունե Եսայանին, ով հակադարձեց Մխեյանին՝ ասելով. «Ծանր քննադատություններ հնչեցին, բայց աղջիկներն առաջին անգամ էին բեմում, կարելի էր զուսպ լինել»:
     Համացանցում սա քննարկումների առիթ է դարձել: «Սոֆին իրեն դրել է պրոֆեսիոնալ երգչուհու տեղ, ավել-պակաս խոսում է: Դե արի ու մի ասա, դու կարա՞ս էդ երգը երգես, հըլը մի հատ էլ խոսում ես»,- գրել է նրանցից մեկը: «Արդյոք Սոֆի Մխեյանը, որ բարձրանա բեմ, կկարողանա՞ աղջիկներից լավ երգել կամ գոնե նրանց չափ: Ես ավելի քան վստահ եմ, որ չի կարողանա»,- հավելել է մյուսը:
     Թեմայի շուրջ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը վրդովմունքն էր արտահայտել ֆեյսբուքյան իր էջում: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանուհին մանրամասնեց իր բարկության պատճառները: «Ինձ համար կարևոր է մարդու կենսագրությունը և ստեղծագործական ընթացքը: «Հայստանի ձայնը» նախագծում թող լինեն Արթուր Գրիգորյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը և Նադեժդա Սարգսյանը, եթե պետք է լինի չորս սերունդ, թող լինի տենց, բայց չլինեն երեկվա ծնված, ոչինչ չարած սերունդներն ու իրավունք վերապահեն այնպիսի կարծիք հայտնել, որը խնդալու է, առանց լսելու, առանց հասկանալու: Նունե Եսայանը տարիների ընթացքում մեր արվեստը ներկայացրել է համաշխարհային շուկաներում: Մարդ, որը ծանր տարիներին անվճար, իր ամբողջ թիմով տարբեր քաղաքներում, սահմանամերձ գյուղերում համերգներ է ունեցել, ներկայացրել է մեր ժողովրդական արվեստը, չմոռանանք նաև, որ ջազ և բլյուզ է երգել: Ու ինչ-որ մեկը, որ նկարահանել է ամենաշատը 5-10 տեսահոլովակ, որի ձայնը չգիտեմ՝ մշակված է, թե ոչ, հաշվի չառնելով տարիքային տարբերությունները և անցած կենսագրությունը, նման անդաստիարակ կերպով է արտահայտվում, վիրավորում մասնակիցներին, մանավանդ, որ Նունեն շատ ճիշտ նշեց՝ առաջին անգամ են նրանք բեմում, ու դա նորմալ է, որ տենց պետք է լիներ: Կարող է իր թիմի երեխաներին լավ սովորեցնում է, քան երգում, ես դա չեմ քննադատում»:
     Նաիրա Մովսիսյանը շեշտում է, որ ինքը ոչ մեկի հետ անձնական խնդիրներ չունի, միևնույն ժամանակ անընդունելի է համարում նման պահվածքը: «Մենք դերասաններ ենք, երբ մեր կողքին կանգնում են տարիքով, կենսափորձով մարդիկ, կլինի Տիգրան Ներսիսյանը, Արմեն Մարությանը, Ղազանչյանների տոհմը, Ջանիբեկյանների մեծերը, որոնք այսօր չկան, մենք երբևէ մեզ թույլ չէինք տա իրանց ներկայությամբ նույնիսկ ներկայացման մասին կարծիք հայտնել, ուր մնաց կարծիք հայտնեինք իրենց ներկայացման մեջ խաղի մասին: Դա հարգանք է դիմացինի ստեղծագործական անցած ճանապարհի հանդեպ: Այն զսպվածությունը, կրթվածությունը, որ կա հասուն սերնդի թե երաժիշտների, թե դերասանների մեջ, մենք երազենք էլ, չենք ունենա: Թող մի անգամ նստեն այն մարդիկ, ովքեր ճանապարհ են անցել, բազմաթիվ սերունդ են տվել, ու այդ նույն ջահելները կանգնեն բեմի վրա երգեն երկու տող ու մասնագետներն իրենց սուբյեկտիվ կարծիքները հայտնեն:
     Երբ փոքր էի, նայում էի երգիչներին, ամեն մեկին թույլ չէր տրվում էկրանից երևալ: Ես շատ կուզենայի նույն դերասանների, երգիչ-երաժիշտների մոտ էլ այդպես լիներ: Այն ժամանակ նրանք որակ էին մատուցում, թե չէ ես որտեղի՞ց պետք է իմանայի Նունե Եսայանի կենսագրությունը, Նադեժդա Սարգսյանի, Սյուզան Մարգարյանի, Արթուր Գրիգորիչի: Քիչ էին նրանք և որակով, իսկ այսօր ամեն մի ծնված կամ դերասան է կամ երգիչ ու իրեն իրավունք է վերապահում անիմաստ կարծիք հայտնել հասուն, կայացած մարդու մասին: Թող նայեն որտեղից են եկել, ինչ են անում ու արդյոք կարո՞ղ են մի տոկոսով ապահովել այդ նույն մակարդակը, հետո նոր արտահայտեն կարծիք: Ես Նունե Եսայանի մեծ երկրպագուն չեմ, բայց մարդն այնքան զուսպ է, որ դեռ ձայն չի հանում»,- եզրափակեց Նաիրա Մովսիսյանը:
     Թեմայի շուրջ կարծիք լսեցինք նաև երգչուհի Ջուսից: Վերջինը նշեց, որ չի նայում հաղորդումը, բայց միանշանակ կարող է ասել, որ Նունե Եսայանը պրոֆեսիոնալ է. «Մարդը շատ երկար տարիներ բեմի վրա է, ամբողջ աշխարհում համերգներ է ունեցել, նա բեմական, արտիստական մեծ դպրոց ունի: Եթե օրինակ ես մասնակցեի «Հայաստանի ձայն»-ին, միանշանակ կընտրեի Նունե Եսայանին, որովհետև նա ինձ շատ-շատ բաներ կսովորեցներ: Ինձ համար մեծ դպրոց կլիներ, եթե նա լիներ իմ մարզիչը»:
     Թեմայի շուրջ փորձեցինք խոսել նաև Սոֆի Մխեյանի հետ: Երգչուհին սկզբում նշեց, որ չի լսում մեր ձայնը, այնուհետև անջատվեց հեռախոսը: Մեր հետագա զանգերին Սոֆի Մխեյանն այլև չպատասխանեց:
«Այսօր ամեն մի ծնված կա´մ դերասան է, կա´մ երգիչ և իրեն իրավունք է վերապահում անիմաստ կարծիք հայտնել կայացած մարդու մասին». Նաիրա Մովսիսյանը` «Հայաստանի ձայնը» նախագծում Սոֆի Մխեյանի հնչեցրած կարծիքի մասին
18256 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
kuku
kuku 16:39, 14.11.2017
Pti Armenchikin,Tutulin,sbitakci Ajkoyin,Tiko Asatryanin kam el Mgerin kam Avetbarsexyanin berein vor gnahatein. Te che inch eq kpel Sofiin.
Mekn el chka asi,te du inch derasan es?
Աննա
Աննա 16:45, 14.11.2017
Լսելով երգը,համոզվեցի,որ Սոֆի Մխեյանը շատ ճիշտ է: