Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հարցազրույցներ

«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարիամ Ղազանչյան

14:25, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարիամ Ղազանչյան

Դերասանուհի Մարիամ Ղազանչյանը, լինելով թատերական հայտնի գործիչներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի թոռնուհին և Հակոբ Ղազանչյանի դուստրը, թվում էր՝ բոլոր դռները նրա առաջ պետք է բաց լինեին, բայց իրականում հաղթահարելու շատ բան կար:
     «Ազգանվանս թեման առհասարակ շատ է շոշափվել, և ես անկախ իմ կամքից պարզապես հայտնվում էի ուշադրության կենտրոնում: Բնականաբար, առաջին մի քանի տարիներին ասում էին` Հակոբի աղջիկն է խաղում, գնանք, նայենք: Բայց, վստահ կարող եմ ասել, որ վերջին 7-8 տարիներին ես իմ անունն եմ ներկայացնում: Պլիսեցկայան հանճարեղ միտք ունի` «Ճակատագիրը` դա հենց բնավորությունն է»: Ինքս ձգտող մարդ եմ և չեմ սիրում ինչ-որ մեկի շողքի տակ լավ կամ վատ երևալ: Ես ապացուցելու բան միշտ ունեցել եմ, նախ կարողացել եմ աշխատել իմ ազգանունից դուրս, բայց դրա հետ մեկտեղ` պահպանելով այն»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին:

«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարամ Ղազանչյանի առաջ բոլոր դռները հեշտ չեն բացվել
«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարամ Ղազանչյանի առաջ բոլոր դռները հեշտ չեն բացվել

     Մարիամը, միևնույն ժամանակ լինելով տան միակ երեխան, ընտանիքում ևս մշտապես ուշադրության կենտրոնում էր. «Բոլորը կենտրոնանոմ են քեզ վրա ու մտածում, որ դու պիտի սխալվես, բայց դա ինձ չխանգարեց, որ ես դառնամ ինքնուրույն մարդ, ունենամ սեփական կարծիք և ինքնուրույն որոշումներ կայացնեմ»:
     Մարիամի առաջնախաղը թատրոնում` «Հրեշը լուսնի վրա» ներկայացման մեջ Սեդայի կերպարն էր, որին հաջոդեցին մի շարք դերեր ու մոնոներկայացումներ:
«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարամ Ղազանչյանի առաջ բոլոր դռները հեշտ չեն բացվել
«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարամ Ղազանչյանի առաջ բոլոր դռները հեշտ չեն բացվել
«Հետագայում սկսեցի աշխատել տարբեր ռեժիսորների հետ: Իմ ընտանիքն ինձ չի սահմանափակել, ընդհակառակը, հայրս ասում էր` բոլորի հետ աշխատիր»,- պատմեց դերասանուհին, ով երբեք չի անտեսել հոր խորհուրդը, սակայն որոշումներն ինքնուրույն է կայացրել:
«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարամ Ղազանչյանի առաջ բոլոր դռները հեշտ չեն բացվել
«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարամ Ղազանչյանի առաջ բոլոր դռները հեշտ չեն բացվել

     Փոքր տարիքից լինելով թատրոնում, կուլիսային կյանքն ու բեմը հենց սկզբից գրավել են նրան, սակայն Մարիամն առաջին անգամ խոստովանեց, որ գաղտնի երազել է լրագրող դառնալու մասին: «Ինքս ինձ նյութեր էի գրում, պատկերացնում էի, որ ես հարցազրույց եմ վերցնում, դա ինձ շատ էր գրավում, բայց ճանապարհներն ակամա բերեցին թատրոն... Հիմա իմ աղջիկն էլ է մեծանում թատրոնում, բայց նա այլ կերպ է մտածում, մի օր ուզում է դիզայներ դառնալ, մի օր երազում է երգչուհի դառնալու մասին, և ես երբեք նրան չեմ պարտադրի գնալ նույն ճանապարհով, ինքը թող որոշի»,- նշեց մեր զրուցակիցը: Նրա համոզմամբ, երբ զգում ես, որ բեմը քեզ սիրում է, անկախ քեզնից ես գնում դեպի այն: «Գտնում եմ, որ ես խելացի ընտանիքում եմ ծնվել, որովհետև, եթե իրենք զգային, որ ամեն դեպքում դա իմը չէ, վսհատ եմ, որ թույլ չէին տա բեմ բարձրանալ ու կործանվել: Էդպիսի մտածելակերպ մեր ընտանիքում չկա, որ, եթե ամբողջ ցեղում դերասաններ են, դու էլ պիտի դառնաս դերասանուհի»:
«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարամ Ղազանչյանի առաջ բոլոր դռները հեշտ չեն բացվել
«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարամ Ղազանչյանի առաջ բոլոր դռները հեշտ չեն բացվել

     Մարիամ Ղազանչյանի համար բոլոր դերերն առանձնահատուկ են, մեծ, թե` փոքր կապ չունի: «Ես նույնչափ աշխատել եմ, գիշերները չեմ քնել, առանձնացել եմ: Ամեն դեր ունի իր ճակատագիրը, բնավորությունն, իր պատմությունն ու հիշողությունները: Սխալ կլինի, որ դրանցից մեկն առանձնացնեմ, որովհետև յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի»,- պատմում է Մարիամն, ով սիրում է մեկուսանալ ու խոստովանում է, որ ամեն նոր դերի վրա աշխատելիս այդ օրերին դառնում է անտանելի: «Նյարդային շրջան է սկսվում, ինձ հետ կարող են խոսել, ես չլսեմ, որովհետև այդ պահին կարող է մտքով ներկայացման երաժշտության տակ եմ, հիշում եմ իմ մուտքերը, մտածում եմ` է՞լ ինչ կարելի է անել հաջորդ փորձին: Քո կերպարը քեզ բացահայտում է, դու էլ կերպարդ ես բացահայտում: Դերասանի հանճարեղությունը հենց դրանում է, դու անընդհատ խաղում ես ուրիշի»,- ասում է նա:
«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարամ Ղազանչյանի առաջ բոլոր դռները հեշտ չեն բացվել
«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարամ Ղազանչյանի առաջ բոլոր դռները հեշտ չեն բացվել

     Մարիամը պնդում է, որ իր դերերը երբեք կապ չեն ունեցել իր հետ:
     «Ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ լուրջ մարդկանց, դերասանների, ովքեր իրենց գործը սիրում են: Գալիք սերնդի մեջ կրակ կա, մեկը մեկից լավ են ու գեղեցիկ»,- նկատում է նա:
     Դերասանուհին շատ ցանկություններ ունի, բայց առաջին հերթին կուզենար, որ մեր շուրջը գերիշխեն կիրթ մարդիկ: «Երբեք չեմ մտածել հայրենիքը լքելու մասին, սիրում եմ շրջագայել ու նորը տեսնել, բայց այդ ամենն ինձ հետ բերելու և մեր երկրում պահպանելու համար: Ինչքան մարդիկ կիրթ են, այնքան աշխարհն էլ ավելի սիրուն է, քաղաքն էլ` ավելի պայծառ»,- եզրափակեց Մարիամ Ղազանչյանը:
«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարամ Ղազանչյանի առաջ բոլոր դռները հեշտ չեն բացվել
«Ազգանվանս թեման շատ է շոշոփվել, և ես միշտ ապացուցելու բան եմ ունեցել». Մարամ Ղազանչյանի առաջ բոլոր դռները հեշտ չեն բացվել

    
     Հեղ. Անի Մնացականյան

1318 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am