Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպիններում ցուցարարներն ի նշան բողոքի այրել են Թրամփի խրտվիլակը

11:20, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
Ֆիլիպիններում ցուցարարներն ի նշան բողոքի այրել են Թրամփի խրտվիլակը
     Ֆիլիպիններում ցուցարարներն այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խրտվիլակը՝ ի նշան «ամերիկյան կայսերականության» դեմ բողոքի: Թրամփը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մասնակցում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթաժողովին: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցույցը սկսվել է երկուշաբթի օրը՝ վաղ առավոտյան, գագաթաժողովի սկսվելուն պես:
     Ցուցարարները՝ «Կայսերական ԱՄՆ», «Վերջ ամերիկյան ռազմական մեքենային» վանկարկումներով տեղափոխել են Թրամփի խրտվիլակը, որն ունեցել է 4 ձեռք՝ ամրացված ֆաշիստական խորհրդանշանի տեսքով: Խրտվիլակի ձեռքում փողերով պայուսակ է եղել, հրացան, միջուկային մարտագլխիկով հրթիռ և հող փորող մեքենա:
     Ցույցի կազմակերպիչները հայտնել են, որ ակցիային մոտ 3 հազար մարդ է մասնակցել: Ակցիայի ժամանակ 16 մարդ է տուժել:
6466 | 0
Facebook