Ամերիկյան հետախուզական ծառայության երկու նախկին ղեկավարները քննադատել են երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ նա հավատում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավաստիացումներին, թե ինքն ու Ռուսաստանը չեն միջամտել ամերիկյան նախագահական ընտրություններին:
ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրենանը և Ազգային հետախուզության նախկին ղեկավար Ջեյմս Քլեփերը ելույթ են ունեցել CNN-ի եթերում: Բրենանը հայտարարել է, որ Թրամփի հայտարարությունները, թե հավատում է Պուտինին, ապացուցում են, որ «արտասահմանյան առաջնորդները Թրամփին կարող են օգտագործել իրենց նպատակներին հասնելու համար՝ օգտվելով նրա անվստահությունից, ինչն ազգային անվտանգության տեսանկյունից շատ մտահոգիչ է»:
Քլեփերի համոզմամբ էլ՝ Ռուսաստանն ակնհայտ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար:
Նշենք, որ հարցին, արդյոք Վիետնամում Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ Թրամփը բարձարցրել է ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության հարցը, վերջինը պատասխանել է. «Նա (Պուտինը) ասաց, որ չեն միջամտել, ես հարցրեցի ևս մեկ անգամ: Ինչքա՞ն կարելի է այդ մասին հարցնել: Այդ ամենն անց է կացվել ժողովրդավարության սահմաններում»: