Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Սեյսմոլոգներն Իրաքի երկրաշարժը բացատրել են սալիկների «շարժով»

10:30, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
Սեյսմոլոգներն Իրաքի երկրաշարժը բացատրել են սալիկների «շարժով»
     Երեկ Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժն ամենահզորն է դարձել տարածաշրջանում երկար ժամանակվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Սաութհեմփթոնի համալսարանի սեյսմոլոգ Սթիվեն Հիքսը:
     ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ ցնցումների մագնիտուդը կազմել է 7,3: Հիպոկենտրոնը գտնվել է Իրաքի Հալաբջա քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք:
     Հաստատվել է, որ երկրակեղևի ճեղքումը տեղի է ունեցել Արաբական և Եվրասիական պլատֆորմների միջև:
     «Երկրաշարժի շրջանում Արաբական պլատֆորմը շարժվում է դեպի հյուսիս՝ Եվրասիականի նկատմամբ տարեկան 26 կմ արագությամբ: Երկու սալիկները փակվում են դեպի հյուսիս-արևմուտք ուղղությամբ՝ այդ երկրաշարժի անմիջական հարևանությամբ, ինչի հետևանքով Իրանի Զագրոսի լեռներն աճում են»,- ասվում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության հաղորդագրության մեջ:
     Նշենք, որ երկու կողմերից զոհերի թիվն ըստ վերջին տվյալների, գերազանցում է 200-ը:
1956 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am