Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Շատ է խոսվում շարժման քաղաքականացված լինելու մասին, քանի որ ես Արարատ Միրզոյանի օգնականն եմ». Վ. Կոստանյան

10:35, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
«Շատ է խոսվում շարժման քաղաքականացված լինելու մասին, քանի որ ես Արարատ Միրզոյանի օգնականն եմ». Վ. Կոստանյան
     «Հանուն գիտության նախաձեռնության» անդամ Դավիթ Պետրոսյանը ԵՊՀ շենքի մոտ հայտարարեց, որ շարունակելու են դասադուլները, քանի որ ԱԺ հանձնաժողովի նոյեմբերի 10-ի քննարկումն իրենց չի բավարարել, բացի այդ, դատապարտում են ուշ ժամին անցկացված նիստը. «Շաբաթ, կիրակի օրերին փողոցով քայլելիս տարբեր մարդիկ են մոտեցել մեզ: Հայտնի մշակութային գործչի տեսա, ասաց՝ ջութակահար, թավջութակահար, դաշնակահար, եթե մեկ օր չնվագեն, էլ չեն նվագի ու բերեց Ռախմանինովի խոսքերից մեջբերումներ: Այնպես որ, մեր մտահոգությունները տեղին են ու հասարակության արձագանքը վկայում է այն մասին, որ մեր պահանջները հիմնավորված են: Կոչ ենք անում ուսանողներին, դասախոսներին, իրենց աջակցությունը հայտնել ու միանալ ուսանողական շարժմանը՝ հանուն մեկ ընդհանուր նպատակի»,- ասաց Պետրոսյանը: Վերջինները համաձայն չեն նաև կառավարության ներկայացուցիչների այն առաջարկներին, ըստ որի՝ օրենքի՝ երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո ուսանողները կարող են առաջարկություններ ներկայացնել. «Ասում են՝ թող օրենքն, անցնի, հետ քննարկումներ կանենք, բացերն ուղղենք: Եթե բացեր ունի, ինչո՞ւ անցնի, հետո քննարկումներ արվեն, առավել ևս, որ գործողության մեջ է մտնում մայիսից»,- հավելեցին հավաքվածները:
     «Այս օրերին շատ է խոսվում շարժման քաղաքականացված լինելու մասին, քանի որ ես Արարատ Միրզոյանի («Ելք» խմբակցության պատգամավոր) օգնականն եմ հանդիսանում: Այս ամեն ինչը տեղի է ունենում մարդկանց կողմից, ովքեր իրենց շեֆերի ասածներին հակառակվելու ընդունակություն չեն ունեցել: Մենք անկախ ենք ու որևէ հրահրումների, ուղղորդումների չենք ենթարկվում»,- հավելեց Վահան Կոստանյանը:
1294 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
A
A 12:24, 13.11.2017
De ete elq dashinqi jhud b.ozi txerqi het kap uneq
Uremn.... heleq diktir exeq
A
A 12:38, 13.11.2017
Ete orenqn @ndunvi hayi her@ anitsvets
Isk ete chndunvi.... kgbeshnik..... xaranaxts pahpanak
Karavarutsam hern anitsvetz
Etku depqum el jhud@ haxtox e durs galis
A
A 12:40, 13.11.2017
Ay es e satanayi zavak jhudi eutsyun@