Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Առաջին խաղակեսն ուղղակի մղձավանջ էր». Ռան Բեն Շիմոն

20:45, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
«Առաջին խաղակեսն ուղղակի մղձավանջ էր». Ռան Բեն Շիմոն
     Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցավ հետխաղյա մամուլի ասուլիսը։ Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռան Բեն Շիմոնն, ամփոփելով իր թիմի խաղը, նշեց․
     «Առաջին խաղակեսը լավ չխաղացինք, ուղղակի մղձավանջ էր։ Երկրորդում փոխվեցինք, լավ ոգով խաղացինք, բայց ավելի լավ պետք է խաղանք, քան այսօր։ Մտածելու շատ բան ունենք։ Երկրորդ խաղակեսում կար հավաքվածություն, ոգի, կենտրոնացվածություն, որակ։ Մտածելու շատ բան ունենք։ Լավ ֆուտբոլիստները միշտ էլ գտնում են իրենց տեղը մեր հավաքականում՝ անկախ նրանից ներքին առաջնությունում են հանդես գալիս, թե ոչ։ Խաղից հետո երբեք չեմ խոսում ֆուտբոլիստների մասին։ Կվերադառնանք Կիպրոս կվերլուծենք այս ընկերական խաղերը և կորոշենք՝ ով կխաղա ազգային հավաքականի կազմում, ով ոչ։ Վրաստանի և Հայաստանի դեմ ընկերական խաղերը լավ առիթ էին՝ տեսնելու թե ով պետք է մնա հավաքականում։ Կարծում եմ՝ Վրաստանի, Հայաստանի և Կիպրոսի հավաքականները մոտ մակարդակի են։ Պետք է ավելի ուշադիր և խելացի խաղալ՝ հաղթելու համար։ Երկու խաղերն էլ լավ դաս էին մեզ համար։ Բայց պետք է կարողանանք հաղթել նաև արտագնա խաղերում և մոտ ապագայում պետք է լուծեմ այդ խնդիրը»,- Ռան Բեն Շիմոնի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։
1575 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am