Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Կարելի է ասել՝ ճիշտ ճանապարհին ենք». Արթուր Պետրոսյան

20:10, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
«Կարելի է ասել՝ ճիշտ ճանապարհին ենք». Արթուր Պետրոսյան

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցավ հետխաղյա մամուլի ասուլիսը։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն, ամփոփելով մեր թիմի խաղը, նշեց․
     «Այն ինչ ծրագրել էինք, ըստ իս, ստացվեց։ Շատ պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք իրագործել։ Կարող էինք առաջին խաղակեսում ավարտել խաղը, բայց չստացվեց։ Երկու գոլ ընդունեցինք ստանդարտներից, բայց ընդհանուր գոհ եմ։ Եթե իմի բերենք երկու խաղը, շատ լավ էր, կոմբինացիոն մեկ-երկու հպումով խաղ էր՝ թե՛ Բելառուսի, թե՛ Կիպրոսի դեմ։ Կիպրոսի հետ շատ ավելի պահեր ունեցանք։ Կարելի է ասել՝ ճիշտ ճանապարհին ենք։ Ըստ իս՝ երկու խաղերն էլ շատ լավ ստացվեցին»,- Պետրոսյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

1549 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am