Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեպալում մահացել է ռեկորդակիր բեյսջամփեր Վալերի Ռոզովը

16:20, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Նեպալում մահացել է ռեկորդակիր բեյսջամփեր Վալերի Ռոզովը

Նոյեմբերի 11-ին Նեպալում մահացել է ռուս հայտնի բեյսջամփեր Վալերի Ռոզովը։ 52-ամյա մարզիկը մահացել է Հիմալայներում՝ Ամա Դաբլամ լեռից վինգսյութով (թևավոր կոստյում) թռիչք կատարելիս։

Նշենք, որ 2016-ի հոկտեմբերին Ռոզովը աշխարհի ռեկորդ էր սահմանել՝ բեյս-թռիչքի բարձրության։ Նա թռիչքն սկսել է ծովի մակարդակից 7700 մ բարձրությունից, ազատ անկում է կատարել 90 վայրկյան և վայրէջք կատարել ծովի մակարդակից 6000 մ բարձրության վրա։ Բացի այդ, 2009-ին աշխարհում առաջին անգամ նա թռել էր գործող հրաբխի խառնարանի վրայով: Նրա դին դեռ չի գտնվել, նրա հետ մեկնածների հետ կապ հաստատել չի հաջողվում:

6658 | 0
Facebook