Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում ԴԱԻՇ զոհերի եղբայրական գերազման է հայտնաբերվել, որում շուրջ 400 մարդ է թաղված եղել

14:35, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Իրաքում ԴԱԻՇ զոհերի եղբայրական գերազման է հայտնաբերվել, որում շուրջ 400 մարդ է թաղված եղել

Իրաքի Քիրքուք նահանգում եղբայրական գերեզման է հայտնաբերվել. այնտեղ շուրջ 400 մարդ է թաղված եղել, բոլորը՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զոհեր: Այս մասին հայտնել են իրաքյան ԶԼՄ-ները:

Եղբայրական գերազմանը հայտնաբերվել է Էլ Հավիջա քաղաքի մոտակայքում, որտեղ նախկինում ամերիկյան ռազմաբազա է տեղակայված եղել:
     Նահանգապետ Ռաքան Սաիդի խոսքով՝ ԴԱԻՇ ահաբեկիչներն այդ տեղանքում մահապատիժներ են իրականացնելիս եղել: Սաիդն Իրաքի իշխանություններին ու ՄԱԿ-ին հորդորել է զոհերի մարմինների մնացորդների միջոցով պարզել նրանց ինքնությունը:
     Նշենք, որ Իրաքի զորքերն Էլ Հավիջա քաղաքում իրենց վերահսկողությունը հաստատել են հոկտեմբերի 5-ին: Քաղաքն ահաբեկիչների վերջին խոշոր հենակետերից մեկն է եղել: ՄԱԿ-ի տվյալներով՝ այնտեղ 78 հազար խաղաղ բնակիչ է արգելափակված եղել:

7713 | 0
Facebook