Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բագրատաշենի լճակում տղամարդու դի է հայտնաբերվել

13:35, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Բագրատաշենի լճակում տղամարդու դի է հայտնաբերվել
     Երեկ՝ նոյենբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Բագրատաշեն գյուղի վարչական ներկայացուցիչ, 60-ամյա Արկադի Մակյանը Ոստիկանության Բագրատաշետնի բաժանմունք ահազանգել է, որ գյուղի սկզբնամասում գտնվող լճակում տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ լճակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 45-ամյա Նորիկ Մարտիրոսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական:
4355 | 1
Facebook