Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին պաշտոնանկություն է սպառնում

13:05, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին պաշտոնանկություն է սպառնում

Մեծ Բրիտանիայի Հանրային պալատի Պահպանողական կուսակցության պատգամավորներն իրենց անվստահությունն են հայտնել երկրի վարչապետ Թերեզա Մեյին՝ վերջինին մեղադրելով Brexit-ի գործընթացի ձգձգման համար, հաղորդում է The Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ համապատասխան նամակն ստորագրել է 40 պատգամավոր, ովքեր նշում են, որ վարչապետն սկզբունքային հարցերի շուրջ հստակ դիրքորոշում չունի:
     Միևնույն ժամանակ բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմ Քորբինը որոշել է վերջնագիր ներկայացնել Մեյին՝ «ղեկավարի՛ր կամ հեռացի՛ր» պահանջով, քանի որ նա «իշխանության ղեկին է պաշտոնապես, բայց ոչ գործնականում»:
     Հարկ է նշել, սակայն, որ խորհրդարանի ստորին պալատի պահպանողական պատգամավորների միայն 8%-ն է դժգոհ Թերեզա Մեյի գործունեությունից, իսկ արտահերթ ընտրութունների կամ վարչապետի փոփոխության համար ևս 8 խորհրդարանականի ստորագրություն է անհրաժեշտ:
     Նշենք, որ ավելի վաղ Եվրոմիության կողմից Brexit-ի հարցով բանակցողներն սպառնացել էին մինչև գալիք տարվա մարտը սառեցնել առևտրի վերաբերյալ բանակցությունները, եթե Մեծ Բրիտանիան հրաժարվի համաձայնեցնել ԵՄ կազմից դուրս գալու մասին օրենքը:

1919 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am