Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիցիլիայում 24 մաֆիոզ է ձերբակալվել

12:30, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Սիցիլիայում 24 մաֆիոզ է ձերբակալվել

Սիցիլիայում իրավապահներն ու ուժայինները Santapaola-Ercolano մաֆիայի 24 անդամի են ձերբակալել, հաղորդում է ANSA-ն:
     Նշվում է, որ մաֆիոզներն իրենց գործունեությունը ծավալելիս են եղել Քաթանիա քաղաքում: Լրատվականի հաղորդմամբ՝ ձերբակալվածներից մեկը մաֆիայի պարագլխի աջ ձեռքն է՝ 51-ամյա Անտոնիո Թոմազելոն:
     Ձերբակալված մաֆիոզներից 7-ը կալանավորվել են, նրանց մեղադրանք է ներկայացվել զենքի ապօրինի կրման, տեղի գործարարներին սպառնալու և շորթման համար:

5265 | 0
Facebook