Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Կրակոցներ Բալահովիտում. 17-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

11:00, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Կրակոցներ Բալահովիտում. 17-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
     Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որ Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ կրակոցներ են հնչել:
     Shamshyan.com-ը հայտնում է նաև, որ ժամը 01:15-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ծնկան հոդերի, ճակատի և ծոծրակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գանգուղեղի փակ վնասվածք, ցնցում հարցականով» ախտոշորմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Արդեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի Դարանի փողոցի բնակիչ, 17-ամյա Թաթուլ Մինասյանն է, ով բժիկներին և ոստիկաններին հայտնել է, թե ինքը չգիտի՝ որտեղ, ինչ հանգամանքներում է վայր ընկել ու վնասվածքներ ստացել: Ոստիկաններն ունեն կասկածներ, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտից, որտեղ տեղի է ունեցել մի խումբ անձանց միջև վիճաբանություն և, ըստ ահազանգողների՝ հնչել են նաև կրակոցներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Մինասյանն աշխատում է Սարանիստ գործարանում՝ որպես օպերատոր:
3923 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am