Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տավուշի մարզի Հովք գյուղում՝ գետի ափին, կնոջ հոշոտված դի է հայտնաբերվել

10:55, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Տավուշի մարզի Հովք գյուղում՝ գետի ափին, կնոջ հոշոտված դի է հայտնաբերվել

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան–Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգողները հայտնել են, որ այն նմանեցնում են ձեռքի:

Ոստիկաններն ու քննիչները Հովք գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են գետի ափին բերանքսիվայր ընկած վիճակում, ինքնությունը չպարզված իգական սեռի հոշոտված դի:

Փաստի առթիվ ՀՔԿ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

5450 | 2
Facebook