ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաշխարհային խնդիրների լուծման համար ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է համատեղ աշխատեն:
Ավելի վաղ նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ նշելով, որ մտադիր է լուծել Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Ուկրաինայի ճգնաժամերն ու ահաբեկչության խնդիրը, և Ռուսաստանը կարող է օգնել իրեն:
Այդ ամենից զան, Թրամփը նշել է, որ անհրաժեշտ է լավ հարաբերություններ կառուցել Չինաստանի, Վիետնամի և շատ այլ երկրների հետ: