Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Ձեր երեխան պետք է իմանա այս 16 հարցերի պատասխանները՝ հանուն իր իսկ անվտանգության

19:05, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Ձեր երեխան պետք է իմանա այս 16 հարցերի պատասխանները՝ հանուն իր իսկ անվտանգության

Երեխաների անվտանգությունը ծնողներին հուզող ամենակարևոր հարցերից մեկն է: Եթե դուք ծնող եք ու ցանկանում եք վստահ լինել, որ ձեր երեխան չի հայտնվի վտանգավոր իրավիճակում, ապա պետք է նախօրոք սովորեցնեք նրան այս 16 հարցերի պատասխանները:

1. Ի՞նչ անել, եթե ծնողները տանը չեն և ինչ-որ մեկը պատրաստվում է դրսից բացել դուռը:

2. Արդյո՞ք կոնֆետ կվերցնես անծանոթ կնոջից:

3. Ի՞նչ անել, եթե վարդակից ծուխ է գալիս ու տանը մեծերից ոչ ոք չկա:

4. Անծանոթ մեծահասակը քեզնից օգնություն է խնդրում, կօգնե՞ք նրան:

5. Ի՞նչ անել, եթե քեզ վրա հարձակվում են մի խումբ շներ:

6. Արդյո՞ք հյուր կգնաս քո հասակակցին, ում հետ նոր-նոր ես ծանոթացել:

7. Ի՞նչ անել, եթե տանը գազի հոտ ես առել:

8. Եթե դու վերելակին ես սպասում, ու քեզ են մոտեցել անծանոթներ, կմտնե՞ս նրանց հետ:

9. Ի՞նչ պետք է անես, եթե նկատել ես, որ քեզ հետևում են:

10. Ո՞ւմ առջև պետք է բացես դուռը, եթե տանը մենակ ես:

11. Ի՞նչ պետք է անես, եթե անծանոթը բռնել է քեզ ու բաց չի թողնում:

12. Ի՞նչ պետք է անես, եթե կորել ես մարդկանց բազմության մեջ:

13. Ի՞նչ կանես, եթե կայծակի ժամանակ փողոցում հայտնվես:

14. Ի՞նչ կանես, եթե համացանցում ինչ-որ մեկն սպառնում է քեզ կամ քո հարազատներին:

15. Քեզ կանչել են սառած գետի վրա խաղալու, կգնա՞ս:

16. Արդյո՞ք կարելի է վերցնել դեղատուփը, եթե ծնողները տանը չեն:

Ահա ճիշտ պատասխանները

1. Անհրաժեշտ է անմիջապես զանգահարել ծնողներին, այնուհետև՝ ոստիկանություն (102) կամ փրկարար ծառայություն (911): Այդ ժամանակահատվածում ծնողները կհասցնեն զանգահարել հարևաններին, որ օգնեն երեխային:

2. Անծանոթներից ուտելիք խաղալիք կամ այլ իրեր վերցնել կտրականապես արգելվում է:

3. Հրդեհի կամ գազի արտահոսքի վտանգի առաջացման ժամանակ պետք է անհապաղ լքել բնակարանն ու զանգել հրշեջ ծառայություն (101), փրկարար ծառայություն (911) կամ գազի սպասարկման ծառայություն (104): Արգելվում է ինքնուրույն մարել կրակը:

4. Երբ մեծահասակն օգնության կարիք ունի, նա առաջին հերթին իր հասակակիցներից դա կխնդրի, ոչ թե երեխայից: Ուստի եթե ինչ-որ անծանոթ ձեզնից օգնություն է խնդրում, նրան պետք է անպայմանորեն մերժել ու շտապ հեռանալ:

5. Կենդանիների դեպքում կարևորը հանգստությունը պահպանելն է ու ագրեսիա չհրահրելը: Կարելի է շներին շեղել ինչ-որ առարկայով՝ գլխարկով, անձրևանոցով և այլն: Պետք է դանդաղ հեռանալ, բայց ոչ մի դեպքում չնայել շների աչքերին կամ չշրջվել մեջքով դեպի շները:

6. Քիչ ծանոթ մարդկանց հյուր գնալ, անգամ եթե նա հասակակից է, չի կարելի:

7. Զանգել փրկարար ծառայություն (911) կամ գազի ծառայություն (104): Սովորեցրեք երեխային խուճապի չմատնվել ու չամաչել նման տեղեր զանգելուց, լավ է կեղծ ահազանգ լինի, քան թե պայթյուն:

8. Անծանոթի առաջարկին՝ միասին վերելակ նստելու, պետք է միանշանակ մերժումով պատասխանել: Երեխային սովորեցրեք նման իրավիճակներում ստել, իբրև թե ծնողներին է սպասում, ովքեր ուր որ է կգան:

9. Պետք է մտնել մարդաշատ տեղ՝ խանութ, վարսավիրանոց, սրճարան և փորձել զանգել ծնողներին ու հաղորդել հետապնդման մասին:

10. Կտրականապես արգելվում է դուռը բացել անծանոթների առջև՝ անկախ նրանց սեռից, տարիքից:

11. Պետք է ինչքան հնարավոր է շուտ գրավել մարդկանց ուշադրությունը, կարելի է գոռալ, կռվել: Կարելի է նաև խփել մեքենաներին, որ ազդանշանը միանա:

12. Նման դեպքերում պետք է հանգստությունը պահպանել, աստիճանաբար քայլեք դեպի ամբոխի ծայրն, աշխատեք չհեռանալ այն նույն տեղից, որտեղ որ վերջին անգամ եղել եք ձեզ ուղեկցող մեծահասակների հետ՝ մինչև նրանց տեսադաշտից կորցնելը:

13. Գտեք անվտանգ ծածկ՝ խանութ կամ շքամուտք, հեռու մնացեք ջրավազաններից, մետաղական շինություններից, բարձր ծառերից:

14. Ցանկացած տեսակի սպառնալիքի մասին անհապաղ պետք է ասել ծնողներին, ոստիկանությանը կամ էլ վստահության ծառայություններին:

15. Սառած ջրերի վրա առանց մեծահասակների սահելը միանշանակ արգելվում է:

16. Որպեսզի երեխան պատկերացնի դեղերի ինքնագլուխ օգտագործման վտագը, նրան պետք է մանրամասն բացատրել դա: Երբեք չի կարելի խաղալ դեղատուփի հետ, խմել դրանում եղած կամ ուրիշներին պատկանող դեղորայքը:

11855 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am