Խնդրում ենք սպասել...

Միջազգային

iPhone X-ի էկրանը ևս մեկ դեֆեկտ ունի

00:10, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
iPhone X-ի էկրանը ևս մեկ դեֆեկտ ունի
     iPhone X-ի օգտատերերը շարունակում են բողոքել՝ կապված սմարթֆոնի էկրանի խնդիրների հետ: Օգտատերերից մեկը հայտնել է, որ էկրանի վրա կանաչ գիծ է հայտնվում, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Mashable-ին:
     Սմարթֆոնն անջատելուց և ապա միացնելուց հետո կանաչ գիծը չի անհետանում: Օգտատերը պնդում է, որ հեռախոսը ֆիզիկական ազդեցության չի ենթարկվել և այն չի գցել:
     Ավելի վաղ ընկերությունը խոստովանել էր, որ սմարթֆոնը սառը եղանակին դադարում է արձագանքել էկրանին դիպչելու ժամանակ:
7059 | 0
Facebook