Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ռուսաստանը միջազգային հետախուզման է հայտարարել ադրբեջանցի գործարարին. նրան մեղադրում են սպանություններ կազմակերպելու համար

15:35, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Ռուսաստանը միջազգային հետախուզման է հայտարարել ադրբեջանցի գործարարին. նրան մեղադրում են սպանություններ կազմակերպելու համար
     Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է փակված Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովին, հաղորդում է «Интерфакс»-ը:
     «Դատարանը հեռակա կարգով ձերբակալել է նրան: Մոսկվայի քաղաքային դատարանը բողոքարկումը կդիտարկի նոյեմբերի 15-ին»,- ասել է նրա փաստաբան Մարինա Ռուսակովան:
     Իսմայիլովի դեմ մեղադրանք է առաջադրվել երկու սպանություն կազմակերպելու և զենքի անօրինական կիրառման համար: Գործարարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
     Գործակալությունը նշում է, որ խոսքը 2016թ. մայիսին Մերձմոսկվայում տեղի ունեցած երկակի սպանության մասին է: Հանցագործության հետևանքով զոհվել էին առևտրային համալիրների սեփականատեր Վլադիմիր Սավկինն ու «Լյուբլինո մոթորս»-ի հիմնադիր Յուրի Բրիլյովը: Այդ գործով ձերբակալվել էր Իսմայիլովի եղբայրը՝ Ռաֆիկը, ում քննությունը հանցագործության կազմակերպիչ է համարում, ինչպես նաև ենթադրյալ մասնակից Մեհման Քերիմովը:
     2009թ. Մոսկվայի իշխանությունների որոշմամբ Թելման Իսմայիլովին պատականող շուկան փակվել և ապամոնտաժվել էր: Դրանից հետո ադրբեջանցի գործարարը ֆինանսական դժվարությունների էր բախվել, իսկ այս տարվա մարտին սնանկ ճանաչվել:
4228 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ana
ana 21:39, 11.11.2017
http://www.filmsforaction.org/articles/argentina-the-country-that-monsanto-poisoned/
A
A 06:30, 12.11.2017
Da el adrbejani jhudnerits e