Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջարկել են նվազեցնել նախկին նախագահների թոշակները

16:25, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջարկել են նվազեցնել նախկին նախագահների թոշակները
     ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջարկել են սահմանափակել երկրի նախկին նախագահների թոշակները տարեկան մինչև 200 հազար դոլար, հաղորդում է Washington Examiner-ը:
     Այժմ ամերիկացի նախկին առաջնորդները ստանում են 205 հազար դոլար թոշակ: Նախաձեռնությունն անդրադառնում է ոչ միայն թոշակների վրա:
     Օրինագծի հեղինակ, հանրապետական Ջոդի Հայսը նաև առաջարկել է նվազեցնել բյուջեի շեմը, որից նախկին նախագահների յուրաքանչյուրին գրասենյակի վարձակալման և աշխատակիցներին վճարումներ կատարելու համար գումարներ են հատկացվում:
     Նախաձեռնության կողմնակիցների խոսքով՝ նախկին նախագահները բավարար չափով վաստակում են հանրային ելույթներից և հուշագրությունների վաճառքից:
7905 | 0
Facebook