Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկքաղաքացիություն ունենալ

15:45, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկքաղաքացիություն ունենալ

Հոկտեմբերին ընդունված վրացական նոր սահմանադրությունը քաղաքացիության հանդեպ ազատական մոտեցում է նախատեսում: Այս մասին հայտարարել է խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբահիձեն, հաղորդում է Грузия Online-ը:
     Նրա խոսքով՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալն այլևս չի նշանակի վրացական քաղաքացիության ավտոմատ կորուստ, ինչպես ենթադրվում էր նախկին սահմանադրությամբ:
     Նշենք, որ նախկին սահմանադրությամբ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին 2015թ. դեկտեմբերին զրկվեց վրացական քաղաքացիությունից, քանի որ Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել:
     Նոր սահմանադրությունն ուժի մեջ կմտնի 2018թ. վերջին՝ նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումից հետո:

6649 | 0
Facebook