Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Այսօր Աբրահամ Խաշմանյանի հոբելյանն է

14:10, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Այսօր Աբրահամ Խաշմանյանի հոբելյանն է

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հոբելյանն է։ Հայ մասնագետը դառնում է 50 տարեկան։ Խաշմանյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Արարատ»-ում։ 1984-ից 2001 թվականներին հանդես է եկել նաև «Կոտայք»-ում, «Շիրակ»-ում, «Կիլիկիա»-ում, «Երևան»-ում, «Էրեբունի»-ում, «Միկա»-ում և Բեյրութի «Օմենեթմեն»-ում։ Հայաստանի կրկնակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր է։

Մարզչական կարիերան սկսել է 2002 թվականին՝ «Միկա»-ում։ Տարբեր ժամանակներում գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը, «Միկա»-ն, «Արարատ»-ը, «Գանձասար»-ը, «Կիլիկիա»-ն և «Բանանց»-ը։ 2014 թվականի հունիսի 10-ին նշանակվել է «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ։ Ակումբի հետ, պատմության մեջ առաջին անգամ, դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչից հետո լքել է պաշտոնը, ապա կրկին վերադարձել ակումբի ղեկին։

1212 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am