Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Իմ նկարները գովերգում են կյանքը». Կարեն Մովսիսյանի աշխատանքները` «Նարեկացի» արվեստի միությունում

18:05, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
«Իմ նկարները գովերգում են կյանքը». Կարեն Մովսիսյանի աշխատանքները` «Նարեկացի» արվեստի միությունում

Նոյեմբերի 20-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա գեղանկարիչ Կարեն Մովսիսյանի` «Հավերժ շրջապտույտ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
     2013 թվականին ստեղծված «Հավերժ շրջապտույտ» կտավը Կարենի համար նոր ուղղություն ձևավորելու սկիզբ է հանդիսացել:
     Այն ինչ-որ կերպ իրեն գտնելու, ուսումնառության և անընդհատ փնտրտուքի մեջ լինելուն հաջորդած, իր խոսքերով, ամենից հարմար լեզուն է դարձել:
     Ցուցահանդեսը կպատմի այն մասին, որ արվեստը հավերժ որոնում և բացահայտումներ է, որ ամեն օր մենք նոր մարդ ենք, և ասելիքին չակերտներ դրված չեն:
     Գեղանկարիչ Կարեն Մովսիսյանի աշխատանքներն առանձնանում են սիմվոլիկ ոճով: Նկարչի աշխատանքներն ավելի ինտուիտիվ են ու զգայական: «Իմ նկարները գովերգում են կյանքը, կյանքի հավերժականությունն ու շրջապտույտը»,- ասում է նկարիչը:
     Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 3-ը:

«Իմ նկարները գովերգում են կյանքը». Կարեն Մովսիսյանի աշխատանքները` «Նարեկացի» արվեստի միությունում
1020 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am