Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թոքաբորբը բուժելի է, սակայն պետք է ժամանակին ուշադրություն դարձնել խնդրին». թոքաբան

15:25, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
«Թոքաբորբը բուժելի է, սակայն պետք է ժամանակին ուշադրություն դարձնել խնդրին». թոքաբան
     «Աշխարհում տարեկան թոքաբորբով հիվանդանում է 850 միլիոն մարդ, որից յոթ միլիոնը մահանում է»,- այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:
     Մասնագետի խոսքով` այս հիվանդությամբ ավելի շատ հիվանդանում են մինչև հինգ տարեկան երեխաները, իսկ տարեկան մեկ ու կես միլիոն երեխա մահանում է: Նրա պնդմամբ`մահացության հիմնական պատճառը ոչ ճիշտ ախտորոշումն է լինում:
     «Ամեն 30 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է մեկ երեխա»,- նշում է թոքաբանն, ում խոսքով` հիվանդությունը բուժելի է, սակայն պետք է ժամանակին ուշադրություն դարձնել խնդրին և դիմել բժշկի:
     Թոքաբորբի տարածման հիմնական պատճառներն ըստ մասնագետի` օդի աղտոտվածությունն է, ծխախոտի տարածվածությունը, ինչպես նաև հիգիենայի չպահպանելը:
     «Երբեմն ծնողներն առանց իմանալու, որ երեխայի մոտ թոքաբորոբ է, կիրառում են այն միջոցները, որոնք չեն օգնում, այլ խորացնում են վիճակը, և առաջացնում են խնդիրներ հետագա բուժման համար»,- զգուշացնում է թոքաբանը:
6533 | 1
Facebook