Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Կիևի օդանավակայանում ձերբակալել են Սաակաշվիլիի 11-ամյա որդուն

13:25, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Կիևի օդանավակայանում ձերբակալել են Սաակաշվիլիի 11-ամյա որդուն

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի 11-ամյա որդին՝ Նիկոլոզը, Վրաստանի պետական պահպանության ծառայության աշխատակիցների հետ միասին ձերբակալվել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում, հաղորդում է «Интерфакс»-ը:
     Սաակաշվիլին հայտարարել է, որ նրանք ունեն սահմանը հատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: «2 ժամ է՝ նրանց պահում են առանձին սենյակում առանց բացատրության»,- ասել է նա:
     Ավելի ուշ Սաակաշվիլին հայտարարել է, որ որդուն վերադարձրել են: «Վերջապես վերադարձրեցին ավիաընկերության ներկայացուցչի միջոցով: Կարծես նա ոչ թե դեռահաս էր, այլ ինչ-որ ծանրոց: Իսկ մինչ այդ ես կանգնած էի և մյուս ուղևորներից բազմաթիվ այլ պատմություններ էի լսում անօրինության և օրենքի խախտումների մասին»,- ասել է Սաակաշվիլին:

4206 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am