Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ավտովթար Վանաձորում. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

12:30, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Ավտովթար Վանաձորում. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Նոյեմբերի 11-ին, ժամը 09:50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին թիվ 3 գիշերօթիկ դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Պարզվել է, որ Բաթումի և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 34 RU 201 (վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Կ.) և «Jeep Liberty» մակնիշի 077 NN 05 (1974 թ. ծնված Հ. Խ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:
     Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերել «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Կ.-ին, ուղևորներ՝ 1980 թ. ծնված Ա. Կ.-ին, 1988 թ. ծնված Վ. Բ.-ին և «Jeep Liberty» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1974 թ. ծնված Լ. Ա.-ին. վարորդը չի տուժել:
     Տուժածները հոսպիտալացվել են Վանձորի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Կ.-ի, Վ. Բ.-ի և Լ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Կ.-ինը՝ ծանր:
     Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Ավտովթար Վանաձորում. վիրավորներից մեկի վիճակը ծանր է
Ավտովթար Վանաձորում. վիրավորներից մեկի վիճակը ծանր է
2041 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am