Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Մխչան գյուղում կրակոցներ են հնչել. կա վիրավոր

12:15, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Մխչան գյուղում կրակոցներ են հնչել. կա վիրավոր
     Երեկ՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Մխչան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ծեծկռտուք է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված վայրում զննություն են կատարել, որտեղ հայտնաբերել են մի քանի բջջային հեռախոսներ և ծալովի դանակներ:
     Արտաշատի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնևմոթորաքս հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ում իրենք առաջինը բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հրանտ Պետրոսյանն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալու։ Ժամեր անց պարզել են, որ նշված հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Պետրոսյանի և Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Տիգրան Պետրոսյանի միջև, որի ժամանակ էլ Տ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներ է պատճառել Հ. Պետրոսյանին։ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Արտաշատի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում Տ. Պետրոսյանը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արտաշատի բաժին։ Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունում նյութեր են նախապատրաստվում։
3272 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am