Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինն ու Էրդողանը կքննարկեն «7 շրջանների վերադարձն» Ադրբեջանին». ռուս քաղաքագետ

11:45, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
«Պուտինն ու Էրդողանը կքննարկեն «7 շրջանների վերադարձն» Ադրբեջանին». ռուս քաղաքագետ
     Մի քանի օրից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Ինչպես հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը, նա կմեկնի Սոչի, որտեղ հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես ավելի վաղ հայտնել էր Էրդողանը, կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:
     Նման կարծիք է հայտնել նաև ռուս քաղաքագետ Ալեքսանդր Փերինջիևը: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում պարտադիր կքննարկվեն ԼՂ հակամարտության կարգավորումն ու «7 շրջանների վերադարձը»:
     Սակայն, ըստ նրա, ռուս-թուրքական հարաբերություններում այլ կարևոր խնդիրներ կան: Առաջին հերթին, Մերձավոր Արևելքում Քրդստանի պետության ստեղծման հնարավորությունը, երկրորդ հերթին, «Թուրքական հոսքի» նախագիծն ու, երրորդ, Մոսկվայի և Անկարայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը, մասնավորապես, Թուրքիային С–400-ների վաճառքի հարցը:
     Իսկ ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, ապա քաղաքագետը կարծում է, որ կորոշվեն հակամարտության կարգավորման հնարավոր սցենարները:
     Միևնույն ժամանակ, Փերինջիևը վստահ է, որ Պուտինն առաջին հերթին խաղաղություն է ցանկանում ողջ Կովկասում:
     «Այնուհանդերձ, իմ կանխատեսումը հետևյալն է. հակամարտությունը պետք է լուծվի պաշտոնական Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավմամբ՝ դրան գումարած տարածքային վիճաբանության լուծումը և այդ ժամանակ խնդիրը կշարժվի մեռած կետից: Այլ ճանապարհ չկա»,- հավելել է ռուս քաղաքագետը:
10113 | 1
Facebook