Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Երեկ երեկոյան ԱԺ պաշտպանության և անվ­տանգության հանձնա­ժողովի արտահերթ նիստին պատգամավորները բերման են ենթարկվել. «Ժամանակ»

10:55, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Երեկ երեկոյան ԱԺ պաշտպանության և անվ­տանգության հանձնա­ժողովի արտահերթ նիստին պատգամավորները բերման են ենթարկվել. «Ժամանակ»
     «Ժամանակ» թերթը գրում է.
     «ԱԺ պաշտպանության և անվ­տանգության մշտական հանձնա­ժողովը երեկ երեկոյան կայացած արտահերթ նիստում հավանու­թյուն է տվել «Զինվորական ծա­ռայության և զինծառայողի կար­գավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ում երկրորդ ընթերցմանը քննարկելու որոշմանը: Նշենք, որ նիստը պետք է կայա­նար ժամը 18:00-ին, սակայն քվո­րումի բացակայության պատճա­ռով ձախողվել էր: Սակայն գիշե­րը՝ ժամը 21.00-ին խիստ անսպա­սելի տեղի ունեցավ հանձնաժո­ղովի արտահերթ նիստ: Քվորումի ապահովման համար բերման էին ենթարկվել ՀՀԿ-ական բացակա պատգամավորները: Չնայած «Ելք»-ից Սասուն Միքայելյանը բացակայում էր նիստին, սակայն անհրաժեշտ չորս հոգին ապա­հովված էր: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ականների բոյկոտը խիստ զայրացրել է նախագահականին, և այնտեղից խստիվ կարգադրել են գիշերային նիստ անել ու դրա­կան եզրակացություն տալ նա­խագծին, ինչը և տեղի ունեցավ: Հանձնաժողովը առանց «Ելք» խմբակցության պատգամավոր­ների ներկայության՝ մերժեց այս խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկությունները: Հանձնաժողովի նիստը հիշեցնում էր արագացված դատավարու­թյուն. պատգամավորները գրեթե հարցեր չունեին, ելույթներ չեղան, և միայն նիստը նախագահող Ալիկ Սարգսյանն էր, որ հայտա­րարեց՝ նախագիծը խիստ արդի­ական է, հնարավորություն է ստեղծում իսկապես զբաղվելու գիտությամբ: Իշխանությունը ներկայացնող չորս պատգամա­վորները միաձայն կողմ քվեարկե­ցին նախագծին»:
     Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
3515 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am