Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հավերժական սառնամանիքների մեջ հայտնաբերվել է քարանձավային առյուծի ձագի ՝ լավ պահպանված մնացորդները

23:10, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Հավերժական սառնամանիքների մեջ հայտնաբերվել է քարանձավային առյուծի ձագի ՝ լավ պահպանված մնացորդները

Մասնագետները հետազոտում են քարանձավային առյուծի ձագի՝ հիանալի պահպանված մնացորդները, որպեսզի պարզեն, թե արդյոք հնարավոր է այն կլոնավորել: Մնացորդները գտնվել են Յակուտիայի Աբիյի շրջանում՝ Տիրեխտյախ գետի ափին: Գտածոյի տարիքը մոտ 20-50 հազար տարի է:

Հավանաբար, կորյունը սատկել է 1,5-2 ամսականում, նրա մարմնի երկարությունը հասնում է 45 սմ-ի, քաշը՝ 4 կգ-ի: Հավերժական սառնամանիքը նրան «պահածոյացրել է»՝ անվնաս թողնելով մորթին ու վերջույթը:

Նշենք, որ քարանձավային առյուծները վերացել են մոտ 10 հազար տարի առաջ, նրանք եղել են կատվազգիների ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը, բնակվել են Եվրոպայի հյուսիսից մինչև Սիբիր ընկած տարածաշրջանում:

Հավերժական սառնամանիքների մեջ հայտնաբերվել է քարանձավային առյուծի ձագի ՝ լավ պահպանված մնացորդները
Հավերժական սառնամանիքների մեջ հայտնաբերվել է քարանձավային առյուծի ձագի ՝ լավ պահպանված մնացորդները
14408 | 0
Facebook