Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Տարին լավ եմ գնահատում». Արթուր Գևորգյանն ամփոփեց 2017-ը՝ խոսելով նաև 2018-ի ծրագրերից

20:45, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
«Տարին լավ եմ գնահատում». Արթուր Գևորգյանն ամփոփեց 2017-ը՝ խոսելով նաև 2018-ի ծրագրերից

Այսօր տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովից հետո ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, լրագրողների հետ զրույցում, ամփոփեց մարզական տարին։

«Տարին լավ եմ գնահատում։ Վերջին տարիներին չէինք ունեցել Եվրոպայի չեմպիոն։ Առավել ուրախալի է, որ չեմպիոնը՝ Հովհաննես Բաչկովը, Գյումրիից է։ Վերջին անգամ գյումրեցի Եվրոպայի չեմպիոն ենք ունեցել 1987 թվականին, երբ աշխարհամասում լավագույնը ճանաչվեց Մեխակ Ղազարյանը։ Վերջին տարիներին Գյումրին չեմպիոն չէր տվել և իրենց պետք էր վերածնել լավագույն ավանդույթները։ Հաջորդ տարի երիտասարդների և պատանիների Հայաստանի առաջնությունները, հավանաբար, կանցկացնենք Գյումրիում և Վանաձորում՝ մարզաձևը մասսայականացնելու համար։ Մեծահասակների առաջնությունը, սակայն, կկայանա Երևանում։ Այդպես ավելի հարմար է լուծել կազմակերպչական հարցերը»։

Խոսելով 2018-ի ծրագրերից՝ Գևորգյանը նշեց. «2018-ին դադար է լինելու՝ չեն կայանալու աշխարհի և Եվրոպայի առաջնությունները։ Առաջնություններից կարևորագույնը կլինի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն երիտասարդներն, ինչպես նաև հավաքականի կազմում կներառվեն լավագույն պատանիները։ Դադարը կօգտագործենք 2019-ի վարկանշային առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար։ Ծրագրում ենք մի շարք ընկերական հանդիպումներ անցկացնել, մասնակցել տարբեր մրցաշարերի և միջազգային հավաքաների։ Բանակցություններ ենք վարում հարևան երկրների հետ՝ ինչպես մենք կմեկնենք համատեղ հավաքների, այնպես էլ նրանց կհյուրընկալենք»։

Արթուր Գևորգյան
Արթուր Գևորգյան

Հարցին, թե ե՞րբ միջազգային կարգի մրցավարներ կունենանք աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Գևորգյանը պատասխանեց. «Երկու միջազգային կարգի մրցավար ունենք՝ Վարդան Բաղդասարյանը և Բագրատ Ավոյանը։ Հաջորդ տարի նրանք կմասնակցեն AIBA-ի քննություններին՝ 3 աստղ ձեռք բերելու և աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մրցավարներ աշխատելու համար։ Դա լուրջ խնդիր է, բարդ խնդիր։ Սպասում ենք AIBA-ն ուղարկի հաջորդ տարվա ծրագրերը,որտեղ նշված կլինի երբ և որտեղ են կայանալու քննությունները»։

Խոսելով AIBA-ի նախագահ Չինգ Կուո Վունգի՝ աշխատանքային պարտականությունները կատարելուց հեռացնելու և կազմակերպությունում տիրող իրավիճակի մասին՝ Գևորգյանը նշեց, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան չի խառնվում սկանդալին և սպասում է դատարանի որոշմանը։

«Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը անմեղ ճանաչեց AIBA-ի նախագահին։ Մի շարք երկրների ֆեդերացիաներ մտան այդ կոնֆլիկտի մեջ, բայց մենք լռում ենք, որովհետև սպասում ենք դատարանի որոշմանը։ Հունվարին կկայանա հերթական համագումարը, որին կվերընտրվի կազմը և նոր որոշումներ կկայացվեն։ Անցած անգամ շատ մոտ էինք կազմում ներառվելուն, բայց, ինչպես խոսվում է, անարդար քվեարկություն է տեղի ունեցել և կազմը կվերընտրվի։ Մեն կրկին արդար կերպով կմասնակցենք ընտրություններին և հույս ունենք՝ այս անգամ կներառվենք նաև մենք։ AIBA-ում ներառվելը խթան կհանդիսանա մեր մարզիկների հանդեպ անաչառ վերաբերմունքին»:

1285 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am