Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Խուլիգանություն՝ բժշկական կենտրոնում. քրեական գործն ընդունվել է վարույթ

20:20, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Խուլիգանություն՝ բժշկական կենտրոնում. քրեական գործն ընդունվել է վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:
     2017թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23:55-ին, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքում հիվանդի մերձավորը խմած «սպանում է» բժշկին:
     Նախնական տվյալներով` նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, քաղաքացին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքում տևական ժամանակ վիճաբանել է հերթապահ բժշկի հետ, հարվածել նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև հայհոյելով կոտրել է բաժանմունքի հիվանդասենյակների, բուֆետի դռների ապակիները:
     Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում նոյեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և նոյեմբերի 10-ին ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նույն օրը քրեական գործն ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն:
     Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպի բոլոր հանգամանքները, դրդապատճառը պարզելու և օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

1602 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am