Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Եղվարդի թիվ 1 դպրոցի տնօրենն աշխատավարձեր է յուրացրել

17:55, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Եղվարդի թիվ 1 դպրոցի տնօրենն աշխատավարձեր է յուրացրել

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ձեռնարկված օպրետիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Ռ. Ս. կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:
     Պարզվել է, որ Շ. Ս-ն նույն դպրոցում ձևակերպված է եղել որպես սոց. մանկավարժ, 2015 թվականի մայիսից մինչև 2016 թվականի հունիսի վերջ չի հաճախել աշխատանքի, որից շուրջ 4 ամիսը բացակայել է ՀՀ-ից: Սակայն պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատավարձի ցուցակների հիման վրա կազմված վճարային տեղեկագրերում նրա անվան դիմաց ստորագրել է այլ անձ և տնօրեն Ռ. Ս-ի կողմից դուրս է գրվել աշխատավարձ ու վատնման եղանակով հափշտակվել:
     Նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով խոշոր չափի գումարի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2017թ. նոյեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
     Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

1167 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ARARAT
ARARAT 18:32, 10.11.2017
Իսկ կա՜ մի տնօրեն, լինի դպրոցի թե այլ, որ յուրացրած չլինի. ռոբերտասերժական կլանի դաբրոյով թալանը դարձավ մասսայական և թույլատրելի՝ 2 պայմանով, առաջինը որ պարտադիր փայ տան վերևներին և երկրորդը՝ ընտրություններին բոլոր օրինական և անօրինական ճանապարհներով ապահովեն կերակրատաշտի բորենիների հաղթանակը; Իսկ եթե մեկը կհանդգնի խախտել այդ պայմանները, կարժանանա Խաչիկյանի ճակատագրին.սա է դառը իրականությունը և այն, որ մեր երկիրը երկիր չի