Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Հաջողվել է նկարահանել անհավանական տեսանյութ՝ ինչպես է խեցգետինը թռչուն որսում

22:05, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Հաջողվել է նկարահանել անհավանական տեսանյութ՝ ինչպես է խեցգետինը թռչուն որսում

Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է հետևել, թե ինչպես է խեցգետինը հարձակվում ու որսում բավականին խոշոր թռչունի: Այս մասին հայտնում է New Scientist-ը:

Birgus latro տեսակի խեցգետինը, որին նաև արմավենու գող են անվանում, ունի տպավորիչ չափեր, կարող է կշռել մինչև 4 կգ, իսկ երկարությունը՝ վերջույթների հետ միասին, հասնում է մոտ մեկ մետրի: Սրանք ցամաքում ապրող ամենամեծ անողնաշարավորներն են: Ապրում են Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ատոլներում:

Իր անվանումն ստացել է շնորհիվ ծառերը բարձրանալու և հզոր ճանկերով կոկոսները բացելու ու ուտելու կարողության:

Գիտնականները գիտեին, որ այս խեցգետիններն ուտում են միս, սակայն կարծում էին, թե միայն երբեմն ուտում են պատահած լեշերը:

Կենսաբան Մարք Լայդերին հաջողվել է նկարահանել, թե ինչպես է արմավենու գողը մոտենում իր բնում քնած թռչունին: Գիշատիչը բռնել է թռչունի թևից ու կոտրել, ինչից հետո թռչունն ընկել է ցած: Ավելի վաղ գիտնականները հաշվարկել էին, որ այս խեցգետինների ճանկի սեղմման հզորությունը հավասարազոր է առյուծի երախի փակվելուն:

Առաջին հարձակումից հետո խեցգետինը ծառից իջել է ու շարունակել հալածել թռչունին, կոտրել է նրա մյուս թևը: Շուտով նրան են միացել մյուս խեցգետիններն ու մասնատելով՝ խժռել զոհին:

Գիտնականների դիտարկումների համաձայն, եթե խեցգետիններն սկսել են միասին որս անել, դա կարող է խախտել կղզու էկոհամակարգը:

Ինչպես է խեցգետինը թռչուն որսում
15055 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am